«Պատրաստ եմ միջոցառումների ժամանակ նրան փոխարինել». ԱՄՆ-ում գտել են Մեգան Մարքլի նմանակին (լուսանկարներ)

ԱՄՆ Միսսուրի նահանգի 39-ամյա բնակչուհի Ակիշա Լենդին հաճախ են նմանեցնում Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կնոջը` Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին, որին Instagram սոցիալական կայքում հետևում է ավելի քան 158 000 մարդ, հայտնում է Daily Mail պարբերականը:

Երկու երեխայի մայր Ակիշան հայտնի աստղ դառնալու պլաններ երբևիցե չի ունեցել, սակայն վերջերս դստեր համար ինստագրամյան էջ բացելուց և երեխայի հետ համատեղ լուսանկարներ հրապարակելուց հետո արժանացել է հազարավոր մարդկանց ուշադրությանը ոչ միայն գեղեցիկ լուսանկարների, այլ նաև Մեգան Մարքլին արտասովոր նմանության շնորհիվ:

«Ինքս նմանություններ չեմ տեսնում, սակայն ուրիշների կարծիքը որպես հաճոյախոսություն եմ ընկալում, քանի որ նա հրաշալի կին է: Ես միշտ կատակում եմ, որ ինձ պետք է ծանոթանալ նրա ներկայացուցիչների հետ: Նրանք պետք է իմանան, որ ես պատրաստ եմ միջոցառումների ժամանակ նրա նմանակը լինել»,- ասել է Ակիշան:
Լենդի խոսքով` վերջերս շատերն են փողոցում նրան կանգնեցնում`լուսանկարվելու համար: