Քեյթ Միդլթոնը վախենում է, որ կարող է այլևս չտեսնել արքայազն Հարրիին

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը շատ ջերմ ընտանեկան հարաբերությունների մեջ է իր ամուսնու եղբոր՝ Սասեքսի դուքս Հարրիի հետ: Միդլթոնը շատ վրդովված է իր և Հարրիի կորցրած ընկերության պատճառով:

Սասեքսի դքսի ու դքսուհու որոշումը շատ ուժեղ հարված էր թագավորական ողջ ընտանիքի համար:
Հարրին մինչ ամուսնությունը շատ էր ժամանակ անցկացնում իր ավագ եղբոր ընտանիքի հետ: Նա հրաշալի հորեղբայր էր արքայազն Ուիլյամի և Քեյթի երեխաների համար: Թագավորական ընտանիքին շատ մոտ կանգնած աղբյուրը Us Weekly -ին հաղորդել է, որ Քեյթն այնքան է տանջվում իրենց ընտանիքում տեղի ունեցածի պատճառով, որ լաց է լինում իրենց ու Հարրիի միջև առաջացած ուղիղ և փոխաբերական հեռավորության պատճառով:

«Նա շատ է ուզում խոսել Հարրիի հետ, Քեյթն իրոք կարոտում է նրան ու վախենում է, որ կարող է այլևս չտեսնել նրան» – ասել է անհայտ մնալ ցանկացող աղբյուրը: