Ի՞նչ են նախընտրում ուտել Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը․ McDonald’s-ի նոր գովազդը

Ամերիկյան McDonald’s արագ սննդի ցանցն իր նոր գովազդում ներկայացրել է ամերիկյան Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի և նրա ամուսնու` Քանյե Ուեսթի մշտական սնունդը: Գովազդային տեսահոլովակը հրապարակվել է ընկերության թվիթերյան էջում:

Այսպիսով` կադրերից դատելով` կարելի է ասել, որ ռեփեր Քանյե Ուեսթը նախընտրում է կարտոֆիլ ֆրի, բարբեքյուի երեք սոուսով վեց հավի նագետներ և կաթնային կոկտեյլ: Քիմն ավելի մեծ հավաքածու է նախընտրում, որը ներառում է բիգմակ, վեց նագեթս, կարտոֆիլ ֆրի, կաթնային կոկտեյլ, կարկանդակ և մեղր:

Բացի այդ, տեսանյութում ցուցադրվում է, թե որոնք են կամ որոնք են եղել դերասանուհի Վուպի Գոլդբերգի, բասկետբոլիստ Մեջիք Ջոնսոնի, դերասանուհի և մոդել Միլլի Բոբի Բրաունի, երգիչ Քիթ Ուրբանի և նույնիսկ հին  հռոմեական կայսր Հուլիոս Կեսարի, Ռոմեո և Ջուլիեթի, անգամ Դրակուլայի նախընտրած ուտեստները: