Արքայադուստր Դիանայի սպասավոր Փոլ Բարրելը ներկայացրել է նախկինում անհայտ նամակ: Լեդի Դին գրել է իր որդիների՝ Ուիլյամի և Հարրիի հանդեպ ունեցած սիրո մասին: Բարրելը Ինստագրամում տեղադրել է նամակի և Դիանայի ու տղաների լուսանկարները:
«Սրանք մոր խոսքեր են անվերապահ սիրո մասին, որոնք այսօր նույնքան կարևոր են, ինչպես 24 տարի առաջ, երբ նա գրել է դրանք», – գրել է բրիտանացին:
Նա նշել է, որ հրապարակում է գրառման միայն մի մասը, բայց ամենագլխավոր և կարևոր բառերով. «Ես կյանքի չափ սիրում եմ իմ տղաներին և հուսով եմ, որ իմ տնկած սերմերը ծիլ կտան և կբերեն անհրաժեշտ ուժ, գիտելիք և կայունություն»:
Բարրելը նաև ավելացրել է, որ արքայադուստրը ամենաշատը կցանկանար, որ իր երեխաները երջանիկ լինեին:
Այսպիսով, սպասավորը աջակցում է արքայազն Հարրիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի որոշմանը՝ հրաժարվել թագավորական պարտականություններից և լքել պալատը: «Երեկ ես գտա մի նամակ, որը արքայադուստրն ինձ գրել էր տարիներ առաջ, և աչքովս մի տող ընկավ՝ «Ես կնայեի առաջ, կծիծաղեի, կսիրեի և կապրեի»: Ես զգում եմ, որ դրանք հարմար բառեր են՝ մաղթելու Մեգանին, րև Արչիին երջանկություն Կանադայում և դրա սահմաններից դուրս»,- սոցցանցում նշել է Փոլ Բարրելը։
https://www.instagram.com/p/B7yDcEVj9C-/?utm_source=ig_web_button_share_sheet