Ամերիկացի հայտնի գրող Սթիվեն Քինգը հայտնել է իր ֆեյսբուքյան էջը ջնջելու որոշման մասին․ այս մասին պարզ է դառնում գրողի` թվիթերյան գրառումից:
Գրողը նշել է, որ լքում է Facebook-ը, քանի որ իրեն դուր չի գալիս քաղաքական գովազդում թույլատրված կեղծ նորությունների հոսքը: Քինգը նաև նշել է, որ վստահ չէ, որ սոցիալական ցանցը կարողանում է իր օգտատերերի անձնական տվյալները պաշտպանել:
Գրողն օգտատերերին հայտնել է, որ կշարունակի վարել իր թվիթերյան էջը, ուստի ցանկացողները կարող են նրան այդ հարթակում հետևել։
I'm quitting Facebook. Not comfortable with the flood of false information that's allowed in its political advertising, nor am I confident in its ability to protect its users' privacy. Follow me (and Molly, aka The Thing of Evil) on Twitter, if you like.
— Stephen King (@StephenKing) February 1, 2020