Մահացել է ՈւՀԱ-ի «Հայկական հավաքական»-ի անդամ Հովիկ Գրիգորյանը

Մահացել է Ուրախների և հնարամիտների ակումբի «Հայկական հավաքական» թիմի խաղացող Հովիկ Գրիգորյանը։
Հունվարի 8-ին Հ․ Գրիգորյանի մոտ կաթված է գրանցվել, նա մինչև հունվարի 21-ը հիվանդանոցում է եղել։ Նրան դուրս են գրել, քանի որ բժիշկները նշում էին, որ նա ապաքինվում է։
Սակայն հունվարի 23-ին վիճակը կրկին վատացել է. այնքան, որ նա հայտնվել է կոմայի մեջ և նրան կրկին հոսպիտալացրել են։ Թիմը սկսել էր գումար հավաքել ընկերոջ բուժման համար, սակայն ցավոք ոչինչ անել չի հաջողվել:

ՈւՀԱ-ի միջազգային միությունը ցավակցություն է հայտնել Հովիկ Գրիգորյանի հարազատներին ու մտերիմներին։