Պամելա Անդերսոնն ամուսնությունից 12 օր անց բաժանվել է ամուսնուց

Ամերիկյան շոու բիզնեսի ներկայացուցիչ Պամելա Անդերսոնը հոլիվուդյան կինոպրոդյուսեր Ջոն Փիթերսի հետ ամուսնությունից ընդամենը երկու շաբաթ անց բաժանվել է նրանից: Այս մասին The Hollywood Reporter-ին պատմել է ինքը՝ Պամելա Անդերսոնը։

Նա մանրամասնել է, որ ինքն ու Փիթերսը որոշել են առանձին ապրել հասկանալու համար՝ ինչ են իրենք ցանկանում կյանքից և մեկը մյուսից:

«Կյանքը ճանապարհորդություն է, իսկ սերը՝ գործընթաց: Այդ տիեզերական ճշմարտությունը մտքներումս պահած՝ մենք փոխադարձ համաձայնությամբ որոշել ենք հետաձգել մեր ամուսնության օրինականացման գործընթացը»,- ասել է Անդերսոնը:

Աղբյուրը հիշեցնում է, որ զույգն ամուսնացել է հունվարի 20-ն՝ Մալիբուում: