Ինչպե՞ս դառնալ երջանիկ. Լիլիթ Բասյանի խորհուրդը

«Կյանքը հետաքրքիր բան է. մարդիկ երազում են քիչ աշխատել, շատ վաստակել ու ենթադրում են, որ դրանում է երջանկությունը։ Բայց իսկական երջանկությունը դա մշտապես հարմարավետության մեջ չմնալն է։

Երջանկությունը նպատակիդ հասնելն է։ Մարդը պետք է միշտ առաջ գնա, հակառակ դեպքում, երբեք երջանիկ չի լինի։ Երջանկության կհասնի միայն նա, ով միշտ թեժացնում է իր հոգու կրակը», – հրապարակմանը կից գրել է սննդաբանը։