«Ես հասկանում եմ, որ այս տեսքը բոլորովին էլ այն չէ, ինչ մենք սիրում ենք կամ ինչպես մեզ կուզենային տեսնել: Ու վստահ այսպես չարժի գնալ Օսկարի մրցանակաբաշխությանը:
Այն որևէ աղերս չունի «գեղեցկության» ու ոճային լինելու փաստի հետ, բայց այս դիմակը ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ Է արդեն համաշխարհային տարածում ստացող համաճարակը…
Նախ` պաշտպանում է ձեզ, և երկրորդ, որն ըստ իս ավելի կարևոր է, թույլ չի տալիս, որ դուք ակամայից վնասեք մնացածներին…
Ճամփորդական ատրիբուտների մեջ այս ընթացքին ավելացան այս դիմակներն ու ռետինե ձեռնոցները: Առողջ ու պաշտպանված եղեք»,- իր միկրոբլոգում նշել է Նազենի Հովհաննիսյանը: