Շակիրայի և Ջենիֆեր Լոպեսի ելույթները՝ ամերիկյան Սուպերբոլին (տեսանյութ)

Ամերիկյան սուպերգավաթի ամենամասշտաբային միջոցառմանը այս տարի ելույթ ունեցան հանրահայտ երգչուհիներ Ջենիֆեր Լոպեսը և Շակիրան:
Երգչուհիները հանդես եկան Մայամիի Hard Rock մարզադաշտում:

Համերգը աշխարհում խոշորագույններից մեկն է. այն 2019 թվականին դիտել է ավելի քան 98 մլն մարդ:
Հաղորդվում է, որ սուպերգավաթի պատմության մեջ առաջին անգամ երգչուհիների շոուի կազմակերպչական հարցերով զբաղվում է «Roc Nation» ընկերությունը, որը հիմնադրվել է ռեփեր Jay Z-ի կողմից:

«Չափազանց ոգևորված եմ սուպերգավաթի բեմում հանդես գալու կապակցությամբ»,-Twitter-ում ավելի վաղ գրել էր Շակիրան։

«Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ ենք բոլորին ցույց տալու, թե մենք՝ աղջիկներս, ինչ կարող ենք անել աշխարհի ամենամեծ բեմում»,- իր հերթին հայտնել էր Լոպեսը օրեր առաջ։