Լոնդոնում անցկացվել է Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի` BAFTA-ի ամենամյա մրցանակաբաշխությունը: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում էին հավաքվել հոլիվուդյան աստղերը՝ բրիտանական կինոքննադատների մրցանակները հանձնելու համար: Արարողության «ամենաբաց» հանդերձանքը, բոլորի կարծիքով, ամերիկացի դերասան Ջոնի Դեփի և ֆրանսիացի երգչուհի Վանեսա Պարադիի 20-ամյա դստերն էր՝ Լիլի Ռոուզ Դեպինը:
Երիտասարդ Լիլի Ռոուզը որոշել է ցուցադրել իր մարմինը: Նա ժանյակային կոմբինիզոն է կրել, որի վրայից հագել է սև, թափանցիկ զգեստ: Հանդերձանքն ընդհանրապես չի թաքցրել նրա կառուցվածքը, սակայն աղջիկը որոշել է նաև ազատվել իր ներքնազգեստից:
Ի դեպ, Լիլի Ռոուզն արդեն «Ձյունե թագուհի» մականունն է ստացել երբեք չժպտալու համար: