Comedy Club-ի աստղ Մարինա Կրավեցը հղի է

Հումորիստ և դերասանուհի, 35-ամյա Մարինա Կրավեցը առաջին անգամ պատրաստվում է մայրանալ: Ռուսաստանյան Comedy Club նախագծից բոլորին հայտնի դարձած աստղը վերջերս կայացած տոնական հավաքույթներից մեկի ժամանակ այլևս չկարողացավ գաղտնի պահել իր հղիության փաստն ու կլորացած փորիկը:

Մարինան և իր ամուսին Արկադի Վոդախովը աշխատում են չհանրայնացնել իրենց ընտանեկան կյանքի մանամասները: Նրանք շատ հազվադեպ են սոց կայքերում հետևորդների հետ կիսվոմ համատեղ լուսանկարներով, իսկ հարցազրույցների ընթացքում Մարինան միայն աշխատանքից է խոսում: