Ֆրանսիայում վիրահատվել է Գրիգորի Լեպսը

Հայտնի երգիչ Գրիգորի Լեպսը վիրահատության է ենթարկվել Փարիզի կլինիկաներից մեկում: Վիրահատել են Լեպսի ձայնալարերը:

«СтарХит»-ի տեղեկություններով վիրահատությունը կատարվել է ընդհանուր անզգայացմամբ: Այն բարեհաջող է անցել ու դրանից հետո երգիչը կնոջ՝ Աննայի հետ ուղևորվել է Իտալիա: Նրանք այնտեղ կմնան այնքան ժամանակ, մինչև որ Լեպսը մի փոքր կվերականգնի ուժերը:

Լեպսը ևս մեկ վիրահատություն էր տարել 2019 թվականին:                                                                  «Ես չեմ կարող խաբել բիոլոգիական ժամացույցին ու երգել այնպես ինչպես 20 տարի առաջ: Օրգանիզմը ծերանում է, ձայնալարերը նույնպես: Ուժերս այլևս առաջվանը չեն» – ասել է Լեպսը: