18+ սկանդալ «Victoria’s Secret»-ում

Համաշխարհային ճանաչում ունեցող բրենդներից մեկը` «Victoria’s Secret»-ը, վերջերս հայտնվել է բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Այստեղ սկանդալներն անպակաս են, սակայն ղեկավարությունն առաջին անգամն է մեղադրվում սեռական ոտնձգության մեջ:

Պարզվել է, որ նախկին նախագահ ու գլխավոր մարքեթոլոգ Էդ Ռեյզեկը օգտագործել է ծառայողական դիրքն ու սեռական ոտնձգություններ է կատարել բրենդի մոդելների նկատմամբ: Հետաքննության արդյունքում օրինապահ մարմինները զրուցել են բրենդի և՛ նախկին, և՛ ներկա աշխատակիցների հետ, որոնց մեծ մասը հաստատել է մեղադրանքը:

Մոդելների հավաստմամբ՝ L Brands-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Լեսլի Վեկսներն իմացել է Ռեյզեկից բազմաթիվ բողոքների մասին, սակայն միշտ պաշտանել է նրան:
Victoria’s Secret-ի ղեկավարությունը հերքել է պտտվող շշուկների ճշմարտացիությունը: Հիշեցնենք, որ բրենդի բաժնետոմսերը շուտով կհանվեն վաճառքի, իսկ նախորդ տարում ապրանքանիշը հրաժարվել էր անցկացնել ամենամյա շոուն: