Disney-ը հրապարակել է «Մուլան»-ի երկար սպասված ռիմեյքի վերջնական թրեյլերը – Showbiz.am

Disney-ը հրապարակել է «Մուլան»-ի երկար սպասված ռիմեյքի վերջնական թրեյլերը

Disney կինոընկերությունն օրերս կայացած «Սուպերբոուլի»՝ ամերիկյան ֆոտբոլի առաջնության եզրափակիչ խաղի ընթացքում ցուցադրել է «Մուլան» մուլտֆիլմի երկար սպասված ռիմեյքի վերջնական թրեյլերը:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, թրեյլերը ցուցադրվել է կինոնկարի պրեմիերայից երկու ամիս առաջ: Ֆիլմն էկրան կբարձրանա մարտի 27-ին:

Ֆիլմն իրենից ներկայացնում է 1998-ին նկարահանված մուլտֆիլմի էքշն ժանրի ռիմեյքը, որը կարող է դառնալ «Դիսնեյի» մեծագույն խաղարկային աշխատանքը, որի բյուջեն գերազանցում է 300 մլն դոլարը: Անիմացիոն ֆիլմում գլխավոր հերոսուհուն հնչյունավորել էր ամերիկացի դերասանուհի Մինգ Նա-Վենը: Ֆիլմում գլխավոր դերը մարմնավորում է Յիֆեյ Լյուն:

Թրեյլերը սկսում է ամրոցի դեմ իրականացվող հարձակմամբ, ապա սուրհանդակը հայտնում է, որ թշնամու առաջնորդին օգնում է կախարդը: Այնուհետև, ինչպես և մուլտֆիլմում, սկսվում է զորահավաքը, որին Մուլանը ներկայանում է տարեց հոր փոխարեն

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Տետ-ա-տետ». Ֆիլհարմոնիկի երաժիշտները, Անուշ Նիկողոսյանը, «Երևան» քառյակն ու հանդիսատեսը մեկ բեմում

 Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները, մենակատար Անուշ Նիկողոսյանը, «Երևան» լարային քառյակը հանդես կգան «Տետ-ա-տետ» յուրահատուկ համերգով՝ հանդիսատեսին հնարավորություն տալով...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Մաշտոցյան մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը

Մաշտոցյան մատենադարանում մարտի 3-ին կբացվի «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնից տեղափոխված արցախյան ձեռագրերի ցուցահանդես, որտեղ ներկայացվելու են Արցախի գրչության կենտրոնները՝ Ամարասը,...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Մեծագույն շոումեն» մյուզիքլի ռեժիսորի նոր ֆիլմում Ռոբի Ուիլյամսը կկատարի գլխավոր դերը

«Մեծագույն շոումեն» մյուզիքլի ռեժիսոր և հեղինակ Մայքլ Գրեյսին կենսագրական ֆիլմ կնհարահանի բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսի մասին։ Ժապավենի նկարահանուмները կմեկնարկեն...
Ավելին