«Մանկական Եվրատեսիլ»-ում հաղթած Վլադիմիր Արզումանյանը կպայքարի «Դեպի Եվրատեսիլ»-ում

«Մանկական Եվրատեսիլ 2010»-ին Հայաստանին հաղթանակ բերած Վլադիմիր Արզումանյանն արդեն  21 տարեկան և այս տարի ուժերը կփորձի «Դեպի Եվրատեսիլ» նախագծում Հայաստանը «Եվրատեսիլ 2020»-ին ներկայացնելու համար։

Այս տարի «Դեպի Եվրատեսիլ» նախագծին կմասնակցի 12 երգիչ: Հանրային հեռուստաընկերությունը «Եվրատեսիլ 2020»-ի Հայաստանի պատվիրակին կընտրի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի միջոցով: Սա «Դեպի Եվրատեսիլ»-ի երրորդ եթերաշրջանն է։ «Դեպի Եվրատեսիլ»-ի միջոցով են ընտրվել «Եվրատեսիլ 2017»-ի և «Եվրատեսիլ 2018»-ի ներկայացուցիչները՝ Արծվիկն ու Սևակ Խանաղյանը:

Արծվիկը անցել էր «Եվրատեսիլ»-ի եզրափակիչ, սակայն զբաղեցրել էր 18-րդ տեղը, իսկ Սևակը չէր անցել մրցույթի եզրափակիչ փուլ: