Լեդի Գագան այլևս չի թաքցնում նոր սիրեցյալի հետ իր հարաբերությունները

Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան այլևս չի թաքցնում նոր սիրեցյալի հետ իր հարաբերությունները, ում հետ դիմավորել էր Նոր տարին: Պարզվել է, որ նա ձեռնարկատեր Մայքլ Պոլանսկին է: Այս մասին հայտնել է Page Six-ը։

Պապարացիները զույգին նկատել են ամերիկյան ֆուտբոլի ազգային առաջնության՝ Super Bowl-ի եզրափակիչ մրցախաղում, որը կայացել է փետրվարի 1-ին:

Մայքլ Պոլանսկին Հարվարդի համալսարանի շրջանավարտ է: Ավելի վաղ աշխատել է ձեռնարկատեր: Այժմ նա ղերավարում է Ֆեյսբուքի համահիմնադիր Շոն Փարքերի կողմից ստեղծված Parker Group ընկերության բարեգործական նախագծերը:

2019 թվականի նոյեմբերին «Օսկար» մրցանակի դափնեկիրը բաժանվել է հնչյունային ռեժիսոր Դեն Հորթոնից: Նրանից առաջ Լեդի Գագան սիրավեպ է ունեցել աստղային գործակալ Կրիստիան Քարինոյի հետ: Զույգը հանդիպել է երկու տարի և նույնիսկ նշանվել, բայց հարսանիքն այդպես էլ չի կայացել։