Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը «բացել» են իրենց թանկարժեք առանձնատան դռները (լուսանկարներ)

Ամերիկյան շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը՝ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը, երկրպագուների համար «բացել» են իրենց 20 մլն դոլար արժողությամբ շքեղ առանձնատան դռները: Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Architectural Digest ամսագիրն իր մարտ ամսի համարում հրապարակել է զույգի լոսանջելեսյան տան լուսանկարները:

Հայտնի է, որ զույգն այստեղ է տեղափոխվել 2017թ.՝ չորս տարի տևած թանկարժեք վերանորոգումից հետո: Ամուսինների պնդմամբ՝ տունն այնպես է կառուցվել, որպեսզի իրենց չորս երեխաների համար հնարավորինս հարմարավետ լինի այնտեղ ապրելը:
«Տան դիզայնի և ճարտարապետության վերաբերյալ մեր տեսլականը հիմնված է ընտանիքի հարմարավետության գաղափարի վրա»,- պատմել է Ուեսթը:

Պարբերականը նկատում է, որ տունն ունի ֆուտուրիստական դիզայն և ամբողջովին ճերմակ ինտերիեր:
Հարցազրույցի ժամանակ Քարդաշյանը խոստովանել է, որ թեև շատ սիրում իրենց ահռելի լողավազանը, սակայն երբևէ դրանից չի օգտվել: Նա նաև բողոքել է, որ իրենց տանը ջակուզի չկա:
«Կարո՞ղ եք հավատալ, որ մենք ջակուզի չունենք: Ես որոշեցի դրանից հրաժարվել, քանի որ այն տարօրինակ տեսք ունի»,- պատմել է Քանյեն:

Նա նաև հավելել է, որ տանն իր ամենասիրած անկյուններից մեկը լոգասենյակն է: Քարդաշյանն իր հերթին նշել է, որ շատ է սիրում իրենց ընդարձակ լոգասենյակում «սելֆիներ» անել:
«Մեր լոգասենյակում լուսավորությունն այնքան լավն է, որ քողարկում է նույնիսկ ցելյուլիտը»,-խոստովանել է Քարդաշյանը: