Ինչպե՞ս է Մեգին շնորհավորել Իրինա Թովմասյանի ծննդյան տարեդարձը

«Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանն այսօր նշում է իր ծննդյան 38-րդ տարեդարձը:
Գեղեցկուհուն ինստագրամյան էջում շնորհավորել են հազարավոր երկրպագուները, հետևորդները, ինչպես նաև աստղային ընկերները:
Իրինա Թովմասյանի դուստրը՝ Մեգի Բադիրյանն իր միկրոբլոգում հրապարակել է արխիվային լուսանկարներ մայրիկի հետ՝ շնորհավորելով նրա ծննդյան տոնը:
Ինստագրամյան հետևորդներին անչափ դուր են եկել մի քանի տարվա վաղեմություն ունեցող կադրերը: Նրանք հեղեղել են ֆոտոշարքի մեկնաբանությունների բաժինը ջերմ խոսքերով ու մաղթանքներով: