Բրեդ Փիթը որդու պատճառով չի մեկնել Լոնդոն

Բրեդ Փիթը որդու հետ մի քանի տարի տևած կոնֆլիկտի պատճառով ներկա չի գտնվել Բիտանական BAFTA կինոակադեմիայի մրցանակաբաշխությանը: Դերասանը նոմինացված է եղել, բայց չի կարողացել ներկա գտնվել, քանի որ նրան հնարավորություն էր ընձեռնվել Ամերիկայում հանդիպել ավագ որդու հետ:

Հոլիվուդյան դերասանը մնացել է Լոս Անջելեսում, որովհետև այդ ընթացքում Սեուլից Կալիֆորնիա էր եկել նրա 18-ամյա որդին` Մեդոկսը: Երիտասարդը որոշել էր հանդիպել մոր` Անջելինա Ջոլիի հետ ու ակնարկել, որ պատրաստ է հանդիպել նաև հոր հետ: Դա իմանալուն պես Փիթը հրաժարվել է Լոնդոն մեկնել՝ գերադասելով որդու հետ հանդիպումը: Հայրն ու որդին ընտանեկան կոնֆլիկտի պատճառով 2016 թվականից չէին հանդիպել: