Այն ամենն, ինչ պարզ է դարձել Ջենիֆեր Լոպեսի սպասվող հարսանիքի մասին

Աշխարհառչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի և իր ընտրյալ Ալեքս Ռոդրիգեսի սպասվող հարսանիքը խոստանում է լինել շոու բիզնեսի այս տարվա ամենաքննարկվող իրադարձություններից մեկը։ Հաշվի առնելով այս գեղեցիկ զույգի հայտնիությունն ու նրանց աստղային ընկերների քանակը, կարելի է ենթադրել, որ այդ օրը նրանք բազմաթիվ հյուրեր կունենան։

Նրանք հրավիրել են նույնիսկ իրենց նախկիններին։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Ռոդրիգեսը հաստատեց այս լուրը։
«Այո, մենք նրանց հրավիրել ենք։ Որքան շատ լինեն հյուրերը, այնքան լավ» – ասել է նա։
Հարսանիքը լինելու է այլ վայրում, գուցե նույնիսկ այլ երկրում, իսկ Ռոդրիգեսը հետաքրքրությունը պահելու համար միայն նշել է, որ դա շատ երկար թռիչք է լինելու։ Հարսանիքը տեղի կունենա ամռանը ու զույգը կամուսնանա եկեղեցում։
«Այս անգամ ուզում եմ ամուսնության արարողությունը եկեղեցում լինի։ Երբեք այդպես չեմ ամուսնացել» – ասել է Ջենիֆեր Լոպեսը։