Ամբողջովին սևազգեստ Մելանյա Թրամփն այցելել է Կոնգրես (լուսանկարներ)

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ավանդական ելույթով հանդես է եկել Կոնգրեսում՝ երկրի հետագա զարգացման վերաբերյալ իր ծրագրերով կիսվելով Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամների հետ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, ամուսնուն աջակցելու համար Կոնգրես է գնացել նաև առաջին տիկին Մելանյա Թրամփը՝ ներկաներին շլացնելով իր անթերի տեսքով: Կարևոր առիթի համար 49-ամյա նախկին մոդելը նախընտրել է ամբողջովին սև հագուստով ներկայանալ: Պարբերականը նկատում է, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ տիկին Թրամփը Կոնգրես է գալիս ոտքից գլուխ սև հագուստով:

Բրիտանական պարբերականը նկատում է, որ առաջին տիկինը կրել է իտալական Dolce&Gabbana նորաձևության տան արտադրանքը: Աղբյուրը հավելում է, որ Մելանյա Թրամփի ներս մտնելուն պես բոլորը ոտքի են կանգնել ու ծափահարել են:

Հավելենք, որ առաջին տիկինը Կոնգրեսում Ազատության մեդալ է շնորհել ամուսնու ամենաակտիվ աջակիցներից մեկին՝ ռադիոհաղորդավոր Ռաշ Լիմբոյին։