Ռոբերտ Փաթինսոնը ճանաչվել է աշխարհի ամենահմայիչ տղամարդ

Բրիտանացի դերասան Ռոբերտ Փաթինսոնին գիտնականներն աշխարհի ամենագեղեցիկ տղամարդ են ճանաչել, հայտնում է The Sun հրատարակությունը:

«Մթնշաղ» և «Փարոս» ֆիլմերի աստղը, ով այժմ նկարահանվում է Բեթմենի մասին հերթական ֆիլմում, հին հռոմեական «ոսկե հատման» սկզբունքով հետազոտության արդյունքներով առաջ է անցել Բրեդ Փիթից և Դևիդ Բեքհեմից:

Այսպիսով` պարզվել է, որ Ռոբերտ Փաթինսոնի դեմքի համամասնությունները 92,15%-ով համապատասխանում են ընդհանուր սահմանված կատարյալ չափանիշներին:

«Ոսկե հատման» սկզբունքը չափում է ֆիզիկական գրավչությունը` հիմնվելով շուրթերի, քթի, կզակի, աչքերի և դեմքի այլ մասերի չափերի հարաբերակցության վրա:

Երկրորդ տեղում է հայտնվել Հենրի Կավիլը (91,64%), երրորդ տեղում` Բրեդլի Կուպերը (91,08%), իսկ չորրորդում` Բրեդ Փիթը (90,51%):

Անցած տարի նույն հետազոտության արդյունքներով հաղթող էր ճանաչվել Ջորջ Քլունին, սակայն այս անգամ դեմքի տարիքային փոփոխությունների հետևանքով նա հայտնվել է ցուցակի հինգերորդ հորիզոնականում` 89,91 ցուցանիշով:

«Իդեալական» թվերը Լոնդոնի կոսմետիկ և պլաստիկ վիրաբուժության կենտրոնի ղեկավար Ջուլիան դե Սիլվան ստացել է համակարգչային տեխնոլոգիաների միջոցով: