Քեյթ Միդլթոնը հանրության մեջ հայտնվել է մասս-մարկետից գնված էժանագին հագուստով: Լուսանկարները հրապարակված են Daily Mail-ում։
Քեմբրիջի դքսուհին և նրա ամուսինը՝ արքայազն Ուիլյամը, այցելել են Մամբլս քաղաքում (Ուելս) գտնվող ծովային փրկարարական կայան: Հրապարակված լուսանկարներում դքսուհին Zara իսպանական մակնիշի կարմիր գույնի միդի-զգեստով է և Hobbs բրիտանական բրենդի վերարկուով, որը խանութի պաշտոնական կայքում վաճառվում Է 259 ֆունտով:
38-ամյա Միդլթոնը կրել է Stuart Weitzman-ի սև երկարաճիշտ կոշիկներ: Նրա կերպարը նաև համալրվել է մուգ գույնի ձեռնոցներով և տարբեր աքսեսուարներով՝ շարֆով՝ զգեստի երանգին համապատասխանող վարդագույն սրտիկներից պրինտով, կարմիր կլատչով, ոսկյա կուլոնով և օղակաձև ականջօղերով: