«Miu Miu» բրենդը Վալենտինի տոնին ընդառաջ ստեղծել է շապիկների հատուկ հավաքածու, որը կարող է դառնալ սիրահարների օրվա լավագույն նվերներից մեկը:
Նոր «Kisses» հավաքածուն ոգեշնչված է ֆիլմերի և մուլտֆիլմերի ամենահայտնի համբույրի տեսարաններից: Սև վերնաշապիկները զարդարում են «Քամուց քշվածները» ֆիլմի հերոսներ Սքարլետ Օ’հարայի և Ռետ Բատլերի, «Սպիտականձյունիկն ու յոթ թզուկները» մուլտֆիլմի արքայազնի ու Սպիտակաձյունիկի, «Հարսնացուի դին» մուլտֆիլմի ու «Կասաբլանկա» ֆիլմի հերոսների համբույրի տեսարանները: