Ռեփեր Գուֆի նախկին սիրեցյալ Նաստյա Ռիբկան նոր սեր է փնտրում իրապատում-շոուի ընթացքում

Մոդել Նաստյա Ռիբկան (Անաստասիա Վաշուկևիչը) դարձել է «Վերջին հերոս. հեռուստադիտողն ընդդեմ աստղերի» իրապատում-շոուի մասնակից, որը նկարահանվել է Ֆիլիպիններում։
Աստղային թիմի կազմում են հայտնվել Նադեժդա Անգարսկայան, Նատալյա Բարդոն, Եվգենի Պապունաիշվիլին, Լուկերյա Իլյաշենկոն, ռեփեր Պտախան, Ալեքսեյ Վոևոդան, Ելենա Պրոկլովան և Էրիկ Կիտուաշվիլին։

«Ես ցանկանում եմ գոնե մի քանի օր լինել առանց հեռախոսի և առանց այն մարդկանց, որոնք մշտապես ինչ-որ բան են սպասում ինձանից… Հույս ունեմ, որ ինձ դուրս չեն անի առաջին օրը։ Դա ինձ համար արդեն հաղթանակ կլինի։ Բայց կարծես թե այնտեղ այդքան արագ դուրս չեն անում գեղեցիկներին»,- Նաստյայի խոսքերը մեջբերել է Life.ru-ն։

Հիշեցնենք, որ Քեթի Տոպուրիան լքել էր Գուֆին նրա բազմաթիվ դավաճանությունների պատճառով:
Պատճառներից մեկը ահնդիսացելէ  նաև այն, որ Նաստյա Ռիբկան իր և Գուֆի ինտիմ լուսանկարներն էր ուղարկել Քեթիին: