Ուսպենսկայայի դուստրը մոր հետ սկանդալից հետո լքել է Ռուսաստանը

Ռուսական էստրադայի հայտնի ներկայացուցիչ Լյուբով Ուսպենսկայայի դուստրը՝ Տատյանա Պլակսինան, ով մորից հրապարակավ ներողություն էր խնդրել մի քանի օր առաջ տված աղմկահարույց հարցազրույցի համար, ընտանեկան սկանդալից հետո լքել է Ռուսաստանը, գրում է ria.ru-ն:

Ուսպենսկայան ասել է, որ ցավում է դստեր հետ հարաբերություններում ստեղծված իրավիճակի համար: Նա նշել է, որ Պլակսինային իր կողքին էր պահում՝ լիահույս լինելով, որ աղջիկը կապաքինվի և անհրաժեշտ վիրահատություններն ի վերջո կարվեն:
«Այո, նա այլևս Ռուսաստանում չի բնակվում: Ինքն է նման որոշում կայացրել, ես չպահեցի նրան: Ասացի՝ «Խնդրում եմ, գնա Ամերիկա»: Գնեցի տոմսը, նա վերցրեց այն գումարը, որը նրան տվել են այդ ծախված տեղեկության համար, ու մեկնեց հոր մոտ»,- մանրամասնել է երգչուհին, որի միակ դուստրը ծնվել է գործարար Ալեքսանդր Պլակսինի հետ ամուսնությունից: