Շառլ Ազնավուրի և նախօրեին կյանքից հեռացած լեգենդար դերասան Քըրք Դուգլասի համատեղ լուսանկարը

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է շանսոնյեի և նախօրեին կյանքից հեռացած լեգենդար դերասան Քըրք Դուգլասի լուսանկարը:

Օգտատերերը հիացական մեկնաբանություններ են թողել` գրելով` «Շատ գեղեցիկ լուսանկար», «Երկու աստղ», «Երկու լեգենդ», «Երկու հրեշտակները կրկին հանդիպել են դրախտում»:
«Թող հանգչեն խաղաղությամբ»,- գրել է նրանցից մեկը։

Ինչպես նախօրեին հայտնել էինք, ԱՄՆ-ի Բևեռլի Հիլզ քաղաքում 103 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար դերասան Քըրք Դուգլասը: