«Հարսանիք չի լինի»,- Ալլա Դովլատովայի «Երեկոյան շոու» հեռուստահաղորդմանը հայտարարել է Անաստասիա Վոլոչկովա:
Բալետի արտիստը հասկացրել է, որ այդ օրը հարսանիք չի լինի, քանի որ ինքը նույնիսկ ամուսնանալու համաձայնություն չի տվել:
«Ինձ ամեն ինչ գոհացնում է: Ինձ գոհացնում են այն հարաբերությունները, որոնք հիմա կան»,- բացատրել է Անաստասիա Վոլոչկովան:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում շշուկներ էին տարածվել, որ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին կկայանա Վոլոչկովայի և նրա ընտրյալի ամուսնության արարողությունը:
Բալետի պարուհին հավատացրեց, որ այդ բոլոր շշուկները եկղծ են՝ ստեղծված լրագրողների կողմից:
Հիշեցնենք, որ մինչ այսօր Վոլոչկովան սիրեցյալին չի բացահայտում, սակայն նշում է, որ վերջինս գործարար է, երեխաներ չունի և նախկինում ամուսնացած չի եղել: