Կենդանակերպի ո՞ր նշանների կանայք ինչպիսի տղամարդկանց են սիրահարվում

Խոյ

Պայթյունավտանգ բնավորությամբ Խոյը վստահ է, որ հակառակ բևեռներն իրար ձգում ու գրավում են: Հետևաբար, որպես կյանքի ընկեր ընտրում է հավասարակշռված և ճկուն մարդու, բայց ոչ մի դեպքում չի ընդունի թույլ ու ենթարկվող տղամարդու: Նրա կողքին պիտի լինի այնպիսի տղամարդ, ով պատրաստ է կիսել իր տարօրինակ ցանկությունները: Եթե հայտնվում է այդպիսի տղամարդ, ապա Խոյ կինը դառնում է լավագույնն իր կյանքի ընկերոջ համար:

Ցուլ

Ցուլը բարի և համբերատար ընկեր է փնտրում: Նրա համար կարևոր է լինել մոտիվացված և մշտապես խրախուսվել մեծ նվաճումների համար: Նա տանել չի կարողանում, երբ իր վրա ճնշում են գործադրում ու խախտում իր անձնական տարածքի սահմանները: Ցուլի համար իդեալական զույգը կարեկից տղամարդն է, ով կարող է զգալ իր տրամադրության նույնիսկ ամենաչնչին փոփոխությունները և հարմարվել դրանց:

Երկվորյակներ

Քանի որ երկվորյակները մի փոքր եսասեր են, նրանց պետք է մարդ, ով պատրաստ է անդադար պտտվել իրենց շուրջը: Նրանք չեն հանդուրժում իրենց հասցեին արված քննադատությունը, այնպես որ երկվորյակների ընտրյալը պետք է ունենա նմանատիպ արժեհամակարգ ու հումորի զգացում: Երկվորյակները փնտրում են շատ համբերատար և համակրելի տղամարդու:

Խեցգետին

Քանի որ Խեցգետինները սիրում են մենակ մնալ, ունենալ անձնական տարածք և հարմարավետության զգացում, նրանց պետք է մեկը, ով կարող է պաշտպանել այդ անտեսանելի պատերը: Այսինքն՝ ինքնավստահ անձնավորություն, որն իր վրա կվերցնի արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունը: Նրանք փնտրում են ուժեղ ոգով տղամարդու, ում թիկունքի հետևում կարող են թաքնվել առօրյա խնդիրներից: Բացի այդ նրանց ընտրյալը պետք է շատ հասկացող ու բարի լինի, քանի որ Խեցգետինները պետք է գիշերը ինչ-որ մեկին կարողանան պատմել իրենց երազանքների մասին:

Առյուծ

Առյուծներն իսկապես շատ բարձր ինքնագնահատական ունեն և սիրում են լինել ուշադրության կենտրոնում: Հետևաբար, նրանց պետք է այնպիսի տղամարդ, որը ուշադրություն կդարձնի նույնիսկ աննշան մանրամասների վրա, ինչպիսիք են նոր սանրվածքը կամ կոշիկները: Նրանք պաշտում են հաճոյախոսություններ լսել իրենց մասին ու չեն սիրում հարաբերություններում անիմաստ ողբերգություններ, այնպես որ  նրանք ընտրում են այնպիսի տղամարդու, ով իրենց կյանքը ավելի հանգիստ, պարզ և հաճելի կդարձնի:

Կույս

Կույսերը կարծես մեծ երեխաներ լինեն: Նրանք սիրում են, երբ իրենց ձեռքերի վրա են տանում, շոյում են գլուխն ու ասում, թե որքան գեղեցիկ ու խելացի են: Միակ բանը, որ նրանց ոգևորում է՝ անդադար գովասանքն է: Հետևաբար, եթե նրանց տղամարդը անկեղծորեն չի հիանում իրենցով, ապա Կույսերն ընկնում են խորը ընկճախտի մեջ:

Կշեռք

Ինչպես որ ենթադրվում է անունից, Կշեռքն ամեն ինչի մեջ հավասարակշռություն է սիրում: Նրան պետք է մեկը, ով մի կողմից շատ խելացի է ու կրթված, մյուս կողմից էլ գիտի, թե ինչպես կատակել և ծիծաղել: Նրան պետք է այնպիսի տղամարդ, ով հեշտությամբ պատրաստ է հանուն նրա նույնիսկ այլ քաղաքից, առավոտյան ժամը 6-ին առաջին գնացքով շտապել հանդիպման:

Կարիճ

Կարիճները հայտնի են իրենց տհաճ բնավորությամբ: Այս ամենի մեջ կա որոշ ճշմարտություն, բայց իրենց բացասական կողմերը Կարիճները դրսևորում են միայն տհաճ մարդկանց հետ շփման մեջ: Կարիճները փնտրում են համբերատար և ճկուն մեկին, ով պատրաստ է հարմարվել իրենց քմահաճույքների հետ: Նրանց համար կարևոր է, որ ընտրյալը միշտ իրենց կողքին լինի և օգնի զարգացնել ու իրագործել իրենց գաղափարները:

Աղեղնավոր

Աղեղնավորները նախընտրում են յուրօրինակ և անսովոր մարդկանց: Տնային և ընտանեկան հարմարավետությունն ամենևին էլ նրանց հետաքրքող թեման չէ: Աղեղնավորները սիրում են արկածախնդրություն և նոր բացահայտումներ: Նրանք փնտրում են այնպիսի տղամարդու, ում հետ կարող են պայքարել կյանքի դեմ: Եթե նրանք նկատում են, որ տղամարդը «սպառվել» է, պարզապես ձանձրանում են ու թողնում նրան:

Այծեղջյուր

Նրանք շատ են գնահատում, երբ տղամարդը կարող է խելացի զրույց վարել կամ նույնիսկ նոր գիտելիք փոխանցել իրենց: Միևնույն ժամանակ, Այծեղջյուրի ընտրյալը պետք է նրան շատ սիրի, ունենա հումորի զգացում և ցանկացած վատ իրավիճակ կատակի վերածելու կարողություն:

Ջրհոս

Ամենից առավել Ջրհոսը ատում է կեղծավորությունը ու իր կողքին երբեք չի հանդուրժի այնպիսի մարդու, ով ամեն օր տարբեր դիմակներ է կրում: Նրանք նախընտրում են այնպիսի մարդկանց, որոնց հետ կարող են առավոտյան սրտանց խոսել ու  երազել մեծ ծրագրերի մասին:

Ձկներ

Այս նշանի ներկայացուցիչների համար իդեալական զույգը իրատես մարդն է, ով ամուր կանգնած է ոտքերի վրա և պատասխանատու է իր խոսքերի ու արարքների համար: Տղամարդը պետք է կարողանա հավասարակշռության մեջ պահել երազկոտ Ձկների իրենց ենթագիտակցության և երազների ջրերում լողալու անդադար ձգտումը: Ձկներին պետք է սիրող, մեղմ և նախաձեռնող տղամարդ: