Քիմ Քարդաշյանը չի բացառել, որ կրտսեր որդին կարող է հանգուցյալ հոր վերամարմնավորումը լինել

Ամերիկյան Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր կրտսեր որդուն՝ Փսալմին, համարում է հանգուցյալ հոր՝ ճանաչված փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի վերամարմնավորումը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 39-ամյա հեռուստաաստղն այս մասին ասել է E! News-ին տված հարցազրույցում:
«Երբ Բալիում էինք և մեր շոուն էինք նկարահանում, մի կույր կին՝ մեդիում, մոտեցավ ինձ ու ասաց, որ ես մի որդի էլ եմ ունենալու, և որ նա լինելու է հորս ռեինկարնացիան»,- պատմել է Քարդաշյանը:

Նա հավելել է, որ այս թեմայով ևս մի ուշագրավ դեպք է եղել, երբ Փսալմի դայակը նրան ինչ-որ մանկական միջոցառման է տարել և այնտեղ դայակին մի կին է մոտեցել՝ հետաքրքրվելով, թե ում երեխան է դա:
«Դայակն ասել է, որ Փսալմի մայրը չէ և ուղղակի խնամում է նրան: Դա լսելուց հետո անծանոթուհին ասել է՝ «դե ինչ, պետք է ասեմ Ձեզ, իսկ դուք էլ նրա մայրիկին փոխանցեք, որ այս երեխան ընտանիքի հանգուցյալ անդամներից մեկի վերամարմնավորումն է»: Ուստի՝ ամբողջ ընտանիքս կարծում է, որ խոսքը հորս մասին է»,-հավելել է Քարդաշյանը:

Նա նաև ասել է, որ փոքրիկ Փսալմն իր հոր պես ձախլիկ է:
«Դե երբ նման բաներ են պատահում, ես արդեն սկսում եմ հավատալ ռեինկարնացիային»,-ասել է հեռուստաաստղը:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթն ունեն չորս երեխա, որից երկուսը լույս աշխարհ են եկել փոխնակ մայրերի օգնությամբ:
Քարդաշյանի հայրը մահացել է 2003թ.: Հիսունիննամյա Ռոբերտ Քարդաշյանը հիվանդ էր քաղցկեղով: