Աշխարհի ամենահարուստ մարդու դեմ ներկայացված դատական հայցից պարզվել է, որ նա նշանադրվել է

Աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Ջեֆ Բեզոսը՝ Amazon ընկերության ղեկավարը, նշանադրվել է  ընկերուհու՝ հեռուստահաղորդավարուհի Լորեն Սանչեսի հետ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, այս մասին հայտնի է դարձել Լորեն Սանչեսի եղբայր Մայքլ Սանչեսի՝ Ջեֆ Բեզոսի դեմ ներկայացրած դատական հայցից: Դատական փաստաթղթում Մայքլը միլիարդատիրոջն անվանում է «քրոջ փեսացու»:

Լոս Անջելեսի դատարան ներկայացված հայցում հոլիվուդյան մենեջեր Մայքլ Սանչեսը հակադարձում է  միլիարդատիրոջ` ավելի վաղ հնչեցրած մեղադրանքին առ այն, որ Բեզոս-Սանչես զույգի գաղտնի սիրավեպի լուրը հենց ինքն է տարածել:
Հիշեցնենք, որ երբ ամերիկյան The National Enquirer ամսագիրը տպագրել էր սիրավեպի մասին տեղեկությունը, այն ժամանակ Բեզոսը դեռևս ամուսնացած էր իր նախկին կնոջ` ՄքՔենզի Բեզոսի հետ: Բացի այդ, հրապարակվել էին ինտիմ բնույթի լուսանկարներ:

Մայքլ Սանչեսի պնդմամբ՝ ինքը որևէ կապ չունի նյութի և լուսանկարների հրապարակման հետ, ինչպես որ ավելի վաղ հայտարարել էր Բեզոսը:
Հայտնի է, որ սիրավեպի մասին տեղեկության արտահոսքից հետո Բեզոսն ու ՄքՔենզին ամուսնալուծվել են, մինչդեռ Լորեն Սանչեսի հետ հարաբերությունները շարունակվում են