«Շոյվում եմ, երբ նախագահի նախկին թեկնածուն քննարկում է ինձ». Թինա Կանդելակին պատասխանել է Քսենիա Սոբչակին

Հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը մագնիսի նման ձգում է սկանդալները։
«Вечерний Ургант» հաղորդման եթերում Քսենիա Սոբչակը հայտարարել էր, որ Թինա Կանդելակիի բոլոր մարզումները զուր են, քանի որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նրան չի օգնում ավելի լավ տեսք ունենալ։
Թինան երկար չի լռել և կտրուկ արձագանքել է վաղեմի մրցակցի քննադատությանը։

«Նրա խոսքերը շոյում են իմ ինքնասիրությունը։ Շոյում է ինքնասիրությունը, երբ նախագահի նախկին թեկնածուն, քաղաքական մեծ լիդերը, գրեթե կուսակցության ղեկավարը, հայտնի վիդեոբլոգերը, հաղորդավարուհին, «Առաջին ալիք»-ի աստղը, գեղեցկուհին, խելացին, կոսմետիկայի ապրանքանիշի դեմքը, արտաքին, խարիզմա ունեցող աստղը քննարկում է ինձ՝ Թբիլիսիից համեստ աղջկան։ Անկ՞եղծ։ Հաճելի է, չեմ թաքցնի»,- ասել է Թինան։

Ավելի վաղ լուրջ աղմուկ է բարձրացել Քսենիա Սոբչակի Telegram-յան հրապարակման պատճառով, որում Քսենիան վիրավորել էր RT-ի ղեկավար Մագարիտա Սիմոնյանին և հասարակական գործիչ Քրիստինա Պոտուպչիկին։
Նա Մարգարիտա Սիմոնյանին անվանել է «армянкой в камньях»