Անաստասիա Վոլոչկովան վերջապես խոստովանել է՝ ով է իր ընտրյալը

Ամիսներ շարունակ պարուհի Անաստասիա Վոլոչկովայի երկրպագուները քննարկում էին՝ ով է գեղեցկուհու ընտրյալը, իսկ լրագրողները հետապնդում էին աստղին՝ ջանալով պարզել վերջինիս ընտրյալի ինքնությունը:
Վերջապես, Վոլոչկովան խոստովանել է՝ ով է իր սիրեցյալը:
Անաստասիա Վոլոչկովան պատմել է անգլիացի Լորդ Էնթոնի Կարմանի հետ իր սիրավեպի մասին։

Բալետի պարուհին ու լորդը ծանոթացել են Վոլոչկովայի լոնդոնյան շրջագայությունների ընթացքում։
Տղամարդն Անաստասիային անմիջապես ցույց է տվել, որ լուրջ է տրամադրված։ Նա առաջին հանդիպման հրավիրել է ոչ միայն աստղին, այլև նրա մորը։

«Նա զարմանալի մարդ էր՝ լորդ, Հորդոնանի թագավորի և երգիչ Սթինգի փաստաբանը»,- պատմել է Անաստասիա Վոլոչկովան:
Հիշեցնենք, որ իր ինստագրամյան էջում Անաստասիան խոսել էր՝ ինչպիսին է լինելու իր հարսանյաց արարողության ժամանակ:
«Յոթ հարսանեկան զգեստ եմ ունենալու»,- խոստովանել էր աստղը: Սակայն զգեստները փոխելով վերջինս չի սահմանափակվի. հնարավոր է, որ շիկահեր գեղեցկուհին այդ օրը հյուրերին ներկայանա ադամանդե գլխազարդով: