3-րդ անգամ մայրացած Միլա Յովովիչը պատմել է նորածին դստեր առողջական խնդիրների մասին

Հոլիվուդյան դերասանուհի Միլա Յովովիչը, ով փետրվարի 2-ին լույս աշխարհ է բերել իր երրորդ երեխային, խոստովանել է, որ փոքրիկն առողջական խնդիրներ ունի:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 44-ամյա աստղը պատմել է, որ Օսիան անունով աղջկան անընդհատ հիվանդանոց են տանում, քանի որ նրա մոտ «դեղնուկի վատ տեսակ» է ախտորոշվել:

Յովովիչն այս մասին գրել է իր ինստագրամյան էջում՝ մանրամասնելով, որ «որքան շատ մայրական կաթ ուտի փոքրիկը, այնքան շուտ կառողջանա»:

«Խեղճ փոքրիկիս կրունկներին այնքան վերքեր կան, քանի որ բժիշկներն անընդհատ արյան նմուշ են վերցնում: Սիրտս ճմլվում է, երբ մտածում եմ այդ մասին: Սակայն լիահույս եմ, որ այսօրվա արյան անալիզի պատասխանը ցույց կտա, որ նա ապաքինվում է»,- գրել է հոլիվուդյան աստղը:

Ավելի վաղ Յովովիչը պատմել էր, որ ավագ երկու դուստրերը մեծ սիրով ու հոգատարությամբ են վերաբերվում նորածին քույրիկին և խնամքի հարցում շատ են իրեն օգնում: