Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կվերադառնան Մեծ Բրիտանիա

Մեգան Մարքլը և արքայազն Հարրին, ովքեր հունվարին հրաժարվեցին իրենց պաշտոնական թագավորական պարտականություններից և տեղափոխվեցին Կանադա, մարտի 9-ին ժամանակավորապես կվերադառնան Մեծ Բրիտանիա՝ նշելու Համագործակցության օրը: Այս մասին գրում է Harper’s Bazaar-ը:

Այդ օրը նրանք կհանդիպեն արքայական ընտանիքի մյուս անդամներին: Այս իրադարձությունից հետո Հարրին և Մեգանը վերջնականապես կհաստատվեն Կանադայում: Համագործակցության օրը տոն է, որը փոխարինեց Կայսրության օրվան: Այն նշվում է մարտ ամսվա երկրորդ երկուշաբթի օրը և նվիրված է Մեծ Բրիտանիան և նախկին բրիտանական գաղութները ներկայացնող ազգերի համագործակցությանը: