Աստղեր, ովքեր ձեռք են բարձրացրել իրենց ամուսինների վրա

Ամիսներ առաջ Ջոնի Դեփը «The Sun» լրատվամիջոցին տրամադրել էր լուսանկար, որտեղ նրան հիվանդանոց էին տեղափոխում կնոջ՝ դերասանուհի Էմբեր Հերդի հետ վիճաբանությունից հետո:
Լուսանկարում երևում էր, որ վնասվել է դերասանի այտը, գլուխը և աջ ձեռքը:
Դեփը դիմել էր դատարան և պահանջում էր կնոջից բարոյական վնաս՝ 50 միլիոն դոլար:
Լրագրողների հետ զրույցի ընթացքում դերասանուհին խոստովանել էր իր ողջ մեղքն ու հրապարակայնորեն ներում էր խնդրել նախկին ամուսնուց:

Ջուլիա Ռոբերտսի զարմուհին՝ դերասանուհի Էմմա Ռոբերտսը երկար տարիներ սիրավեպ ուներ դերասան Էվան Պիտերսոնի հետ, սակայն նրանց հարաբերություններն ավարտվեցին վիճաբանությամբ ու սկանդալով:

Դերասանը խոստովանեց, որ Էմման պարբերաբար սկանդալներ էր ստեղծում և իր վրա նետում դանակ, աթոռ կամ այլ իրեր:

2013 թվականին կանադական «Մոնրեալ» հյուրանոցում զույգն այնպիսի աղմուկ էր բարձրացրել, որ վախեցած հարևանները ոստիկանություն էին կանչել: Գալով հյուրանոց՝ ոստիկանները հայտնաբերել են Պիտերսոնին ջարդված քթով:

Ջեյսոն Սթեթհեմի կինը՝ Քելի Բրքուը, տեսնելով, թե ինչպես է ամուսինը սիրաշահում դերասանուհի Գվինեթ Փելթրոուին, մեծ աղմուկ է բարձրացնում և բոլորի աչքի առաջ բռունցքով հարվածում է ամուսնու դեմքին:

20 տարի ամուսնական կյանքից հետո մեծ վիճաբանություն է եղել նաև Ռոբերտ Դե Նիրոյի և նրա կնոջ՝ Գրեյսի միջև:
Վրդովված կինը ոտքով այնպես է հարվածել Դե Նիրոյի կողոսկրին, որ դերասանին ժամեր անց հոսպիտալացրել են: