Ռեփեր Դրեյքը նոր ընկերուհի ունի

ԴրեյքՌիհանա նախկին զույգի երկրպագուները շատ վրդովված են, քանի որ 33-ամյա ռեփերը նոր սիրավեպ է սկսել: Դրեյքի նոր ընկերուհին 23-ամյա մոդել Իմաան Համամն է:

Ռեփերը և մոդելը դադարեցին թաքցնել հարաբերությունները փետրվարի սկզբից: Անցյալ շաբաթ նրանք միասին երկու անգամ հայտնվեցին հանրության մեջ՝ նախ Նյու Յորքի նորաձևության ցուցադրության ժամանակ, այնուհետև Իմաանի նոր համագործակցություններից մեկի շնորհանդեսի ժամանակ: Մոդելի համար այդ կարևոր իրադարձության ժամանակ Դրեյքն իր կողքին էր: Չնայած իր երիտասարդ տարիքին, Իմաանը արդեն տասը տարի աշխատում է որպես մոդել: Արաբական արմատներով գեղեցկուհին մասնակցում է նորաձևության բոլոր շաբաթներին և արդեն նկարահանվել է բազմաթիվ բրենդերի գովազդային արշավներում, որոնցից են՝ «Céline», «Givenchy», «Giorgio Armani», «Tiffany & Co.», «Calvin Klein» ապրանքանիշերը:

https://www.instagram.com/p/B8SovyvBZ3N/