«Չեմ ուզում, որ իմ հայրենակիցները մահանան». Ջեկի Չան

Ջեկի Չանը պատրաստ է 1 միլիոն յուան ​​վճարել կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների գյուտի համար, քանզի չափազանց անհանգստացած է մահացու համաճարակի պատճառով: «Ես չեմ ուզում, որ իմ հայրենակիցները մահանան» – օրերս հայտարարել է դերասանը:

Կորոնավիրուսի տարածման մասշտաբները ամեն օր աճում են: Ներկայումս արդեն գրանցվել է ավելի քան 900 մահ, և 40554 վիրուսակիր: Դերասանը առաջարկել է իր օգնությունը նոր վիրուսի պատվաստանյութ հայտնաբերելու համար: Փետրվարի 4-ին, չինական «Weibo» սոցիալական ցանցում նա հրապարակեց մի հայտարարություն, որում ասվում է, որ ինքը պատրաստ է վճարել 1 միլիոն յուան այն մասնագետին, ով միջոց կգտնի մահացու հիվանդության դեմ: