Ֆրանսիայի Վերսալ պալատի արքայական մատուռում ապրիլի 24-ին համերգ տեղի կունենա՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ինչպես տեղեկացնում է Վերսալի պալատի պաշտոնական կայքը, համերգի ժամանակ կհնչի «հայ ժողովրդի ձայնն ու բազմադարյա պատմությունն արտահայտող» երաժշտությունը:
Պալատական մատուռում ելույթով հանդես կգան դասական երաժշտության կատարողներ՝ սոպրանո Մելոդի Լուլեջյանը, Շուշան Սիրանոսյանը (ջութակ), Աստղիկ Սիրանոսյան (թավջութակ), Վարդան Մամիկոնյան (դաշնամուր): Կհնչեն Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի և Կոմիտասի ստեղծագործությունները: