НТВ-ի «Поедем, поедим!» հայտնի հաղորդաշարի նկարահանող խումբը Հայաստանում է

Զբոսաշրջության կոմիտեի հրավերով Հայաստանում է գտնվում НТВ հեռուստաընկերության «Поедем, поедим!» հայտնի հաղորդաշարի նկարահանող խումբը` հայտնի հաղորդավար Ջոն Ուորոնի գլխավորությամբ:

Երկու օրերի ընթացքում Ջոնը մասնակցել է ղափամայի պատրաստմանը, Սեդրակ Մամուլյանի հետ ծանոթացել հայկական ավանդական խոհանոցին, խոհարար Լուսինե Հովհաննիսյանի հետ փորձել է պատրաստել հայկական համեղ շարոց։

Նկարահանումների ընթացքում Ջոնն ու իր թիմը շրջագայելու են Հայաստանի տեսարժան վայրերով` հայկական հարուստ մշակույթն ու ավանդույթները ներկայացնելով հանդիսատեսին:

«Поедем, поедим!»-ը հայտնի խոհարարական-ճանաչողական հաղորդաշար է, որը հեռուստաեթերում է 2012-ի նոյեմբերից։

https://www.facebook.com/ArmeniaTourismCommittee/videos/179373580006102/