Հուսահատ Ջոլին որդուն փոխարինող է փնտրում

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին ցանկանում է ևս մեկ երեխա որդեգրել այն բանից հետո, երբ իր ավագ որդին` Մադդոկը համալսարան ընդունվեց և տեղափոխվեց Սեուլ: Աստղային մայրիկը մեծ դժվարությամբ կարողացավ բաց թողնել երեխային:

Այժմ դերասանուհին մի կողմ է դրել հույզերն ու անցել է  նոր երեխայի որոնումներին: Ինսայդերների կարծիքով, նա չէր կարող ավելի վաղ իրականացնել այդ գաղափարը նախկին ամուսնու՝ Բրեդ Փիթի պատճառով: Փիթը դեմ էր ևս մեկ երեխա որդեգրելուն, քանի որ կարծում էր, որ վեց երեխա ունենալը նրանց համար արդեն իսկ բավարար է: Այսպիսով, Ջոլին կարողացավ վերանայել այդ որոշումը միայն ամուսնալուծությունից հետո: Աստղին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Ջոլին որոշել է երեխա որդեգրել աղքատ երկրներից մեկից՝ ինչպիսին է Սիրիան կամ Մերձավոր Արևելքի մեկ այլ երկիր: