Համաշխարհային շոկ․ «Եվրատեսիլ»-ը կվարի տրանսգենդեր – բլոգերը

«Եվրատեսիլ 2020»-ը եվրոպական երկրների առաջատար մրցույթներից մեկն է։ Ամեն տարի այն ավելի շատ է զոհ գնում ԼԳԲՏ քարոզչություններին։ Այս տարի կարևոր իրադարձության հաղորդավարի դերը վստահվել է հանրահայտ հոլանդացի բլոգեր Նիկկի դե Յագերին, ով միայն վերջերս խոստովանեց, որ տղա է ծնվել:

Այդ նորությունը իսկապես ցնցել էր Ինստագրամի իր 13 միլիոն հետևորդներին, որոնք կասկած անգամ չունեին, թե ում են իրականում հետևում և երկրպագում։ Այդ մասին հաղորդվել է երաժշտական ​​մրցույթի պաշտոնական կայքում:Տրանսգենդեր Նիկկիի խոսքով, ինքը վաղուց երազել է մասնակցել «Եվրատեսիլ»-ին ու, երբ տարեվերջին կազմակերպիչները նրան հրավիրեցին վարելու մրցույթի առցանց հեռարձակումը, նա շատ ուրախ էր և հպարտ: