Երգչուհի Ադելի կյանքը շատ է փոխվել։ Վեց ամիս առաջ նա բաժանվեց ամուսնուց՝ Սայմոն Կոնեկկիից, «նվիրելով» նրան 9,5 միլիոն դոլար արժողությամբ իր շքեղ առանձնատունը: Սթրեսից հետո երգչուհին որոշեց հավաքել իրեն ու զբաղվել իրենով։ Ադելը սկսեց սննդակարգ պահել ու մարզվել, ինչի արդյունքում արագ նիհարեց:
Այժմ Ադելը նիհարել է 45 կիլոգրամով և իսկապես անճանաչելի է դարձել նույնիսկ ամենամոտ մարդկանց համար։ «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո կազմակերպված հավաքույթին նա ներկայացել էր ընձառյուծի պատկեր հիշեցնող զգեստով, որն ընդգծում էր նրա շատ նիհար կազմվածքն ու բարակ իրանը։