Վոլոչկովայի դուստրը նոր մայրիկ ունի

Սկանդալային Անաստասիա Վոլոչկովայի 14-ամյա դուստրն իր համար նոր մայրիկ է գտել։ Արիադնան ընկերացել է իր հոր՝ Իգոր Վդովինի քաղաքացիական կնոջ հետ: Աղջիկը խորթ մայրիկի ընկերակցությամբ մասնակցում է տարբեր միջոցառումների:

Վոլոչկովայի և դստեր հարաբերությունները վերջերս շատ լարված են։ Աղջիկը լքել է մայրիկին ու այժմ ապրում է հայրիկի և նրա 34-ամյա սիրելիի հետ։ Արիադնայի նոր մայրիկը «Ռուսաստանի առավոտ» հաղորդաշարի հաղորդավարուհի Ելենա Նիկոլաևան է: