Սինդի Քրոուֆորդի որդին չհասկացվա՞ծ է

Թոփ-մոդել Սինդի Քրոուֆորդի որդին ՝ Փրեսլի Գերբերը, դեմքի վրա դաջվածք է արել ու դարձել քննադատությունների օբյեկտ։ Ինչպես ասում են շատերը՝  երիտասարդը, ով ժառանգել է հայտնի մոր գեղեցկությունը, այս քայլով փչացրել է իր տեսքը։ Փրեսլին, առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու, իր դեմքին դաջել է «misunderstood» բառը, որը նշանակում է անհասկանալի կամ սխալ ընկալված։

Բացի այն, որ Քրոուֆորդի երկրպագուներին դուր չի եկել այն փաստը, որ Փրեսլին «արհամարհել» է մոր կարծիքը, մարդիկ նաև չեն հասկանում, թե ինչու է երիտասարդը ընտրել հենց այդ բառը։ Սինդիի որդին մեծացել է լավ ընտանիքում ու միշտ մտերիմ է եղել ծնողների հետ: Նրա մանկությունը կապված չէ որևէ հուզական իրավիճակի կամ ընտանեկան կոնֆլիկտի հետ: Տպավորություն է ստեղծվում, որ նա ընտրել է այդ բառը նորաձևության նկատառումներից ելնելով։