«Холостяк» շոուին կմասնակցի սեռափոխված մոդել Զակի Մուսինը

TNT հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Холостяк» հեռուստանախագիծն արդեն տարիներ շարունակ չի դադարում վայելել մեծ ժողովրդականություն ու շարունակում է մնալ ամենառեյտինգային հաղորդումներից մեկը, որի ընթացքում գլխավոր հերոսը պետք է իր համար հարսնացու ընտրի:

Օրերս պարզ է դարձել, որ նոր եթերաշրջանում 33-ամյա ատամնաբույժ Անտոն Կրիվորոտովի սրտի համար պայքարող հարսնացուների թվում է նաև Բաշկիրիայի բնակիչ, սեռափոխված մոդել Զակի Մուսինը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները պատմել էին, որ Զակի Մուսինը Մոսկվա տեղափոխվելուց և սեռափոփոխությունից հետո սկսել էր նվաճել մոդելային պոդիումները:
Երիտասարդի կերպարը փոխվել է մի քանի տարվա ընթացքում։  Հիմա նրան գրեթե անհնար է տարբերել իսկական կնոջից։