Էշլի Գրեմի առաջին լուսանկարը ծննդաբերությունից հետո անհանգստացրել է երկրպագուներին

Հայտնի plus size մոդել, 32-ամյա Էշլի Գրեմը վերջերս մայրիկ է դարձել։ Երկրպագուները անհամբեր սպասում էին, թե երբ Էշլին ցույց կտա երեխային։
Վերջապես նա իր ինստագրամյան միկրոբլոգում կիսվել է և՛ իր, և՛ փոքրիկի նկարներով ու պատմել, թե ինչպես է որդու ծնունդն ազդել իր վրա։

Էշլի Գրեմի խոսքով՝ հանրության շրջանում պարզապես ընդունված չէ խոսել այն մասին, թե ինչի միջով են կանայք անցնում ծննդաբերությունից հետո։ Եվ այդ պատճառով որոշ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, թե երիտասարդ մայրիկների կյանքը փոքրիկի կյանքի առաջին ամսիսներին հեքիաթի է նման։

Առողջական խնդիրների ու մի շարք փոփոխությունների մասին շատ մայրիկներ լռում են, բայց ոչ Էշլին:
«Բարձրացրեք ձեր ձեռքը, եթե դուք ևս չգիտեիք, որ փոխելու եք նաև սեփական տակդիրները»,- իր միկրոբլոգում երկրպագուների հետ կիսվել է Էշլին՝ խոստովանելով, որ փոքրիկի լույս աշխարհ գալուց հետո լուրջ առողջական խնդիրներ ունի:
Երկրպագուներին անհանգստացրել է նաև Գրեմի լուսանկարը:
«Ասես դեռ հղի լինեք»,- մեկնաբանությունների բաժնում կարծիք է հայտնել ինստագրամյան հետևորդներից մեկը: