Մակոլեյ Կալկինը վերադառնում է

Ամերիկացի դերասան Մակոլեյ Կալկինը, ով համաշխարհային ճանաչում ձեռք բերեց «Տանը միայնակ» կատակերգությունում գլխավոր հերոսին մարմնավորելուց հետո, պատմել է, որ ձախողվել է Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի քասթինգի ժամանակ:
Այդ մասին հայտնել է «Esquire» ամսագիրը։

«Դա աղետ էր։ Ամեն դեպքում ես քասթինգների հարցում սարսափելի եմ, և դա իմ առաջին լսումն էր 8 տարվա ընթացքում»,- ասել է արտիստը։

Լրագրողների հետ զրույցում դերասանը ուրախալի լուր է հայտնել. նա պատրաստվում է  վերադառնալ կինոարվեստ և արդեն ունի մի շարք առաջարկներ անվանի ռեժիսորների կողմից:
Դերասանը նաև զարդարել է «Esquire» ամսագիրի շապիկը: