Ջենիֆեր Էնիսթոնն առանց կիսաշրջազգեստի՝ ամսագրի շապիկին

Հոլիվուդյան դերասանուհի, 51-ամյա Ջենիֆեր Էնիսթոնը նկարահանվել է բավականին համարձակ ֆոտոշարքում: Դերասանուհին նկարահանվել է բաց վարդագույն ներքնազգեստով, լայն բացվածքով զգեստով և այլ կերպարներով:

Նրա այդ օրվա ամենավառ ու տպավորիչ նկարներից մեկը հայտնվեց ամերիկյան «Interview» ամսագրի շապիկին: Լուսանկարում Էնիսթոնը պատկերված է կաշվե բաճկոնով, սև երկարաճիտ կոշիկներով և առանց կիսաշրջազգեստի: